Սոցցանցեր

Տեր-Պետրոսյանը դարեր ի վեր մնալու ա սերունդների հիացմունքի արժանի հերոսն ու առաջնորդը

Կարեն Թովմասյանը ֆեյսբուքում գրել է․

Ոչինչ չասող ձեր անունները վաղը ոչ մեկը չի հիշելու, ձեր մեկնաբանությունները ու խայթոցները ոչ մեկին չի հետաքրքրելու, պատմության համար արձանագրվելու ա որ երկարատև պետականության կորստից հետո Տեր-Պետրոսյանը դարձավ պետության հիմնադիր առաջնորդ, չնայած երկրաշարժի հետևանքներին ու Սովետի փլուզված ավերակների տակ լինելուն փառահեղ հաղթանակ կերտեց, երկիրը մտցրեց կայունացման փուլ ու հեռացավ, հայտարարելով թե կյանքը ցույց կտա թե ով ինչ է արել Արցախի համար և ով էր իրականում ծախում այն։

Եթե էսքանից բացի այլ բան էլ չգրվի պատմության դասագրքերում Տեր-Պետրոսյանի մասին, նա դարեր ի վեր մնալու ա սերունդների հիացմունքի արժանի հերոսն ու առաջնորդը։

Նրա անունով հաստատություններ, պողոտաներ ու հրապարակներ են անվանակոչվելու, հուշարձաններ նվիրվելու, ֆոնդեր ու գրադարաններ անվանվելու։

Դուք մտածեք էս պատմության մեջ մի տող էլ ձեր համար գրեն, բայց ոչ այնպես ինչպես Նիկոլի, որը կմտնի պատմության մեջ, որպես Արցախը կործանած, Շուշին ու Հադրութը հանձնած, Սյունիքը վտանգած, պետականությունը կորստի շեմին հասցրած։

Իսկ Տեր-Պետրոսյանին ոչինչ այլևս պետք չէ, ո՛չ մանդատ, ո՛չ պաշտոն, ո՛չ էլ առավել ևս փող կամ պարգևավճար, Նախագահն ապրում է ինքնաբավ կյանքով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version