Փաշինյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան․ Առավոտ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Փաշինյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան․ Առավոտ

Պատմական առումով էական է միայն քաղաքական բովանդակությունը. ի՞նչ առաջնահերթություններով են առաջնորդվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը կործանման շեմին գտնվող Հայաստանի ապագայի տեսանկյունից Ինձ, որպես հասարակ ընտրողի, չի հետաքրքրում մեղադրանքը, որ երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ոչ հրապարակային հանդիպման մանրամասներ է գաղտնազերծել, մի պարզ պատճառով՝ այդ «գաղտնիքը» միեւնույն է կբացահայտվեր 1, 5, 10 կամ նույնիսկ՝ 30-50 տարի հետո Հայաստանի այսօրվա պատմության շրջանն ու ՀՀ երեք նախկին նախագահների գործողություններն ուսումնասիրող, նրանց մեմուարներն ընթերցողի կողմից: Միանգամից արձանագրեմ, որ ՀՀ առաջին նախագահը, վստահաբար, որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի, նա, եթե հարկ համարի պաշտպանվել, կարող է դա իրականացնել բոլորից լավ ու բոլորից ավելի պերճախոս, առավելեւս՝ նա իմ պաշտպանության կարիքը չունի, որովհետեւ 2011թ. «բուրժուդեմոկրատական հեղափոխության» բուռն ծաղկման շրջանում, երբ պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ԲՀԿ-ի հետ դաշինք է ցանկանում ձեւավորել՝ ես հրապարակային սուր քննադատել եմ ՀՀ առաջին նախագահին՝ առաջացնելով նրա թիմակիցների, մեղմ ասած՝ զայրույթը ու նրա համակիրների կողմից համացանցային «հարձակումների» եմ ենթարկվել: Բայց այսօր այդ թեման համարում եմ մանկական խաղի մասշտաբի մանրուք: Նաեւ հավելեմ՝ այսօր եւս Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ԲՀԿ-ին (մեծ հարգանք ունենալով Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքված քաղաքական գործիչների նկատմամբ) համարում եմ հայաստանյան քաղաքական դաշտի ամենաապաքաղաքական ուժը, որի ղեկավարը, իր համար օբյեկտիվ պատճառներով, ցանկացած քաղաքական վճռորոշ պահի կարող է իշխանության հետ գործարքի գնալ ու ընդդիմադիր հիմնական ուժերի նպատակները ձախողել: Բայց այսօր դրա մասին չէ խոսքը: Դատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրասենյակների արձագանքներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծումը խիստ զայրացրել է նրանց: ՀՀ առաջին նախագահը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ գաղտնազերծելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ոչ հրապարակային հանդիպման մանրամասները: Եթե հետպատերազմյան հայաստանյան քաղաքական գործընթացները դիտարկենք մեծ, շատ ավելի մեծ կտավի մեջ, ապա հետաքրքիր է, ավելի ճիշտ՝ պատմական տեսանկյունից որպես դրվագ՝ էական է միայն քաղաքական բովանդակությունը, այսինքն՝ քաղաքական գործիչների քայլերն ու նպատակը եւ հարցը՝ ի՞նչ առաջնահերթություններով են նրանք գործել Հայաստանի Հանրապետության համար այս ծանրագույն փուլում:


Փաստ 1. 44 օրյա պատերազմից ավարտից հետո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաժան քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, սակայն պատմական փաստը հետեւյալն է, մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը՝ Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որտեղ նա առաջարկել է՝ «անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», հանդես գալ միասնական դաշինքով: Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները մերժել են այդ գաղափարը, իսկ դա նշանակում է, չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի հանդեպ:

Փաստ 2. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ նրանց համակիրները Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծումից հետո իրենց ջղաձիգ պոռթկումներով հայտնվեցին մեկ «նավում»: Մի մասը ոչ այնքան սխալ համարեց Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարը, որքան այդ գաղափարի մասին գաղտնազերծումը, իսկ մի մասն էլ՝ առհասարակ, քննարկումը տարավ կենցաղային մակարդակի՝ «բա ինչո՞ւ էր քանի տարի Տեր-Պետրոսյանը քննադատում Քոչարյանին եւ Սարգսյանին», «բա Քոչարյանն ու Սարգսյանն էլ «թաթար մոնղոլ» չե՞ն…» խոսակցությունների դաշտ: Ու այսպիսով Տեր-Պետրոսյանը մեկ կարեւոր արձանագրում արեց. Հայաստանի նախկին երեք նախագահների միասնական հանդես գալու գաղափարը՝ Քոչարյանն ու Սարգսյանը յուրաքանչյուրն իր նկատառումներից ելնելով՝ մերժելով, հայտնվել են այսօր գործող վարչապետի հետ նույն շահերի դաշտում:

Փաստ 3. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ֆիքսվեց հարցի վրա, որ՝ «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանը չի ստեղծել։ Իսկ ի՞նչ տարբերություն: Գուցե Քոչարյանի գրասենյակն այդկերպ փորձում է համոզում ձեւավորել, որ ձախողված շարժումը կապ չունի՞ Ռոբերտ Քոչարյանի կերպարի հետ: Արձանագրումը միեւնույն է հետեւյալն է՝ այդ շարժումը ձախողվել է, այդ շարժմանը չի հաջողվել փրկել հայրենիքը չնայած այն հանգամանքին, որ այդ շարժմանն աջակցել են թե՛ քոչարյանականներ, թե՛ սարգսյանականներ: Եվ հետո, ինչո՞ւ այսօր նախընտրական գործընթացների մեջ ներգրաված քաղաքական գործիչները, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրապարակային չեն անդրադառնում հարցին, թե ինչու Արցախի ու Հայաստանին գլխին աշնանը վրա հասած արհավիրքից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» ձախողվեց, ո՞ւմ մեղքով եւ ինչի արդյունքում որոշվեց փողոցային պայքարը տանել մարման եւ նախապատվություն տալ արտահերթ ընտրությունների մասնակցությանը:

Փաստ 4. Եթե նույնիսկ Տեր-Պետրոսյանը մարտի 25-ին պատրաստած իր հայտարարության մեջ մի միտք ավելացներ իր այս ձեւակերպումից հետո, որտեղ նա ասում է, որ անձնապես չի հավակնում իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոնի, ապա շարունակեր միտքը, որ՝ «Ռոբերտ Քոչարյանը դաշինքի վարչապետի թեկնածուն է…», միեւնույն է Քոչարյանը կմերժեր Տեր-Պետրոսյանի առաջարկը: Քոչարյանին ավելի լավ ճանաչողները մշտապես պնդել են, որ նա իր հիշաչարության աստիճանով մշտապես մեծ «բարձունքներ» է նվաճել, նա երբեք չի մոռանում տասնամյակներ առաջ իր հասցեին արված այս կամ այն ամենաանմեղ թթու խոսքը:

Երեկվանից տարբեր ցնցումների մեջ ընկած, ամեն օր ազգին իրենց վեհ կարծիքը ներկայացնելու մոլուցքով տառապող համացանցային «մտածողների» ու «փորձագետների» համար հատուկ կրկնեմ՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հնարավոր դաշինքը, իրապես կարող էր Հայաստանի պետականության համար վճռորոշ քայլ դառնալ: Որքան հասկանում եմ, այդ հնարավոր դաշինքի ձեւավորման գործընթացից անմասն չեն եղել նաեւ Արցախի նախկին նախագահները: Մեր համացանցային իրականությունից վերացել է «պետությունը», «հանուն պետությանը», «հանուն՝ հայկական մնացած Արցախի», «հանուն Սյունիքի», «հանուն Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության», «հանուն Հայաստանի հանրապետության ինքնիշխանության պահպանման» հրամայականների գիտակցումը: Պա՞րզ է չէ, եթե այդ դաշինքը կայանար, նրանում կհայտնվեին նաեւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների առաջարկած, իրենց պատկերացմամբ արժանավոր, Հայաստանի ու Արցախի պետականաշինության գործում մեծ վաստակ ունեցած նաեւ այլ գործիչներ: Ես ուրախ եմ, որ իմ՝ «Եթե երեք նախագահները միանային» հոդվածի հրապարակումից մեկ օր անց ՀՀ առաջին նախագահը, գոնե իմ համար խիստ անսպասելիորեն, գաղտնազերծվեց մարտի 25-ին կայացած ոչ հրապարակային հանդիպման մանրամասները, բայցեւ անկեղծորեն ափսոսում եմ, որ նման դաշինք չի ձեւավորվել ու չի ձեւավորվի:
Հոդվածիս վերաբերյալ արտահայտված գնահատականներից մեկը կառանձնացնեմ: Հայտնի լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանը վիճելի էր համարել իմ հետեւյալ պնդումը, որ դաշինքով հանդես գալու դեպքում՝ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Պարոն Դուլյանը նշել էր. «Եթե ես շատ եմ հավանում առաջին նախագահին, բայց մյուս երկուսին տանել չեմ կարող, իրենց միացման դեպքում դժվար թե ձայնս տայի եռյակին, այնինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կքվեարկեի, եթե նա հեռու մնար իմ չսիրած մյուս երկուսից…. Այսինքն՝ միացումը կարող է հանգեցնել նաեւ ձայների նվազման…»: Պարզաբանեմ, որ այդ միտքը գրելուց առաջ բավական երկար մտածել էի, առաջին հերթին՝ ինձ հարց տալով, թե ես ինչպե՞ս կքվեարկեի: Ի վերջո` եկա այն եզրահանգման, որ ինչպես ես, այնպես էլ իմ նման շատերը՝ կարող են քվեարկել հանուն պետության ինքնիշխանության, հանուն հայկական մնացած Արցախի, հանուն Սյունիքի, եւ իմ պատկերացմամբ, պարզ մաթեմատիկական հաշվարկով, այդպես քվեարկելով, ընդդիմադիր դաշինքի ձայները կբազմապատկվեին ու տպավորիչ կդառնային: Որպեսզի վերոնշյալ պնդումս հայաստանյան PR մասնագետների ու քաղտեխնոլոգների կողմից էլ չգնահատվի որպես անհիմն եզրահանգում, բացեմ մի գաղտնիք՝ ապացուցելու համար իմ պարզ հաշվարկի տրամաբանությունը. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց իմ ձայնը, որը նա վստահաբար կարող էր ստանալ բացառապես մեկ պարագայում, եթե ձեւավորվեր այդ դաշինքը:

Բայց հաշվարկներն արդեն կարեւոր չեն… Կարեւորն այսօր հետեւյալ արձանագրումն է՝ Հայաստանի ու Արցախի համար պատմական այս կարեւոր փուլում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Առավոտ

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր2 weeks ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները