Փառք ու պատիվ Շուշին ազատագրողներին, անիծվեն Շուշին հանձնողները
Եվա Ադամյանը ֆեյսբուքում գրել է.
Շնորհակալ ենք Շուշին ազատագրողներից. փառք ու պատիվ իրենց և անիծվեն Շուշին հանձնողները հավիտյանս հավիտենից
Մայիսի 8-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Երկրապահի օր, քանզի հենց այդ օրն է ազատագրվել Շուշին: «Երկրապահ» կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թ. և տասնյակ հազարավոր անդամներ ուներ:
Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ և անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները և ազատագրելու Արցախը: Եվ դրանով իսկ գնացին պաշտպանելու իրենց և ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը:
2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն…