Քաղաքականություն

Քոչարյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի են ենթարկվում տարբեր ընկերությունների աշխատակիցներ․ tiv1.am

tiv1.am-ը գրում է.

Այսօր մայիսի 9-ին, Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի են ենթարկվում տարբեր ընկերությունների աշխատակիցներ։

Մասնավորապես Սամվել Կարապետյանին (Տաշիրի Սամվել) պատկանող էլէկտրոցանցի` Ճամբարակ քաղաքի մասնաճյուղի աշխատակիցները 30-40 հոգանոց խմբերով ներկայանում են Հյուսիսային պողոտայի Բիլայնի գրասենյակի մոտ նախանշված վայրում և գրանցվում հանրահավաքի մասնակցության համար։

Հարկ է ընդգծել, որ այս ամենն արդեն դրսևորվում է այն դեպքում, երբ պաշտոնապես անգամ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը։ Ավելորդ է ընդգծել, որ այս օրինակը մեկն է հարյուրյակների հասնող մեծ ու փոքր ընկերությունների ցանկից, որոնք պատկանում են նշված գործելակերպով ուղղորդվող շրջանակներին։

Հրավիրում ենք օրինապահ համակարգի ուշադրությունը` կատարվողին իրավական գնահատական տալու և համապատասխան միջամտություն իրականացնելու ակնկալիքով։ 

tiv1.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version