Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ․ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը
Սոցկայքում սկսել են քննարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը, որը նա արել է դեռ 2019 թվականի հոկտեմբերին:
«Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»,-գրել էր նա:
Լուսանկարն արված է Շուշիում: Գրառումն այս պահին անհասանելի է, բայց մեզ մոտ պահպանվել է գրառման սքրինշոտը.