Քաղաքականություն
«Այրարատ» կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջի հիմքում 1.55 միլիոն դոլարի ներդրումների չկատարումն է
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել պահանջ՝ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» կինոթատրոնի շենքը բռնագանձելու վերաբերյալ։ Գույքը պատկանում է նախկին իշխանական պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Դատախազության ներկայացմամբ՝ պահանջը պայմանավորված է նրանով, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը գույքի սեփականաշնորհման համար նախատեսված մասնավորեցման գործարքով պարտավորություն էր ստանձնվել կատարել 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, սակայն այդ ներդրումները չեն իրականացվել։
Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։ Նույն օրը դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ արգելելով ընկերությանը կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակը։
Աղբյուր՝ 168.am