Արտաքին աշխարհ
Պուտինն ու Ալիևը Թուրքմենստանում «ոտքի վրա» առանձին զրուցել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում առանձին զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել «ոտքի վրա»։
«Պուտինն առանձին՝ «ոտքի վրա», զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Պեսկովը։ Նա չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել երկու երկրների ղեկավարները։
Պուտինը հոկտեմբերի 8–9-ը գտնվում է Թուրքմենստանում։ Նա մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին, որոնք անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին։
Աղբյուր՝ 168.am