Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով

Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում առանձին հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունները կայացել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը Փեզեշքիանին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21 տոկոսով, իսկ այդ միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին յոթ ամիսներին։

Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացումը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Պուտինի և Փեզեշքիանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին՝ Բիշքեկում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Պուտինը հինգշաբթի երկօրյա այցով ժամանել է Թուրքմենստան։ Ուրբաթ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում նախատեսված են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը, որոնց կմասնակցեն մերձկասպյան հինգ պետությունների առաջնորդները, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Աղբյուր՝ 168.am

ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները Պուտինի և Ալիևի հետ չեն նախատեսվում
Քաղաքականություն9 hours ago

Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ չի ունենա

Առանց մանկական նստատեղի վարելու համար 9 ամսում կազմվել է 10 844 արձանագրություն
Հասարակություն9 hours ago

Առանց մանկական նստատեղի վարելու համար 9 ամսում կազմվել է 10 844 արձանագրություն

Պուտինը ծննդյան օրը հրավիրել է Գերհարդ Շրյոդերին իր նստավայր
Քաղաքականություն9 hours ago

Պուտինը ծննդյան օրը հրավիրել է Գերհարդ Շրյոդերին իր նստավայր

«Չի բացառվում, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր»․ Պեսկով
Քաղաքականություն9 hours ago

«Չի բացառվում, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր»․ Պեսկով

Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով
Քաղաքականություն9 hours ago

Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը
Քաղաքականություն9 hours ago

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Պուտինն ու Ալիևը Թուրքմենստանում «ոտքի վրա» առանձին զրուցել են
Արտաքին աշխարհ9 hours ago

Պուտինն ու Ալիևը Թուրքմենստանում «ոտքի վրա» առանձին զրուցել են

«Ձեր և մեր միջև հեռավորությունը որոշվում է մեր հրթիռներով». Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար
Քաղաքականություն9 hours ago

«Ձեր և մեր միջև հեռավորությունը որոշվում է մեր հրթիռներով». Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում նստել են կողք կողքի և զրուցել
Քաղաքականություն9 hours ago

Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում նստել են կողք կողքի և զրուցել

Փաշինյանն ԱՊՀ առաջնորդների հետ այցելել է Ավազայի ազգային մշակույթի և ուտեստների փառատոնը
Քաղաքականություն11 hours ago

Փաշինյանն այցելել է ուտեստների փառատոն