Արտաքին աշխարհ

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Վրաստանում Քվեշեթի-Քոբի 23-կիլոմետրանոց ավտոմայրուղու շինարարությունը հասել է կարևոր փուլի, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նախագիծը Վրաստանի խոշորագույն և բարդ ենթակառուցվածքային ծրագրերից է և նախատեսված է Ռուսաստանի հետ սահման տանող տրանսպորտային կապի բարելավման համար։

Նոր ճանապարհը կշրջանցի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենախնդրահարույց՝ Գուդաուրի-Քոբի հատվածը։ Այդ ճանապարհը ձմռանը հաճախ փակվում է առատ ձյան և ձնահյուսերի վտանգի պատճառով՝ խափանելով Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային կապը։

Շինարարության ավարտից հետո Թբիլիսիից Գուդաուրի հասնելու ժամանակը 30 րոպեով կկրճատվի և կկազմի 1 ժամ 30 րոպե։ Իսկ Թբիլիսիից Ստեփանծմինդա հնարավոր կլինի հասնել 1 ժամ 45 րոպեում՝ ներկայիս 2,5 ժամի փոխարեն։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version