Քաղաքականություն

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը աննախադեպ է համարում։

Նրա խոսքով՝ նիստում քննարկվել է ընդամենը երկու հարց։ Դրանցից առաջինը իշխանությունների նախաձեռնած հանձնաժողովի ձևավորումն է, որը, ըստ Մանուկյանի, վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պայքարին և «թե՛ բովանդակային, թե՛ այլ առումներով խայտառակ» է։

Երկրորդ հարցը հանրային ծառայողի օրվան վերաբերող՝ պատգամավորի գնահատմամբ, առավելապես ձևական բնույթի նախաձեռնությունն է։

«Իմ գնահատմամբ՝ խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի առջև ծառացած բազմաթիվ անվտանգային, սոցիալական և տնտեսական խնդիրների պայմաններում Ազգային ժողովը քննարկման ընդամենը երկու հարց ունի»,– գրել է Մեսրոպ Մանուկյանը։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version