Քաղաքականություն

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալը ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում էր». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու՝ Թբիլիսիի որոշումը եղել է ռացիոնալ, պրագմատիկ և հիմնավորված։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումների մեղմացումը, հայտնում է Georgia Online-ը։

«Կրկին պարզ դարձավ, որ մենք ընդունել ենք բացարձակապես ռացիոնալ և պրագմատիկ, ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում, երբ ժամանակին չմիացանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնի վերջին որոշումը հաստատում է Թբիլիսիի դիրքորոշման հիմնավորվածությունը։ Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները նախկինում քննադատության և մեծ քարոզարշավի էին ենթարկվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հաջող բանակցություններից հետո Ռուսաստանը Միացյալ Նահանգներ և համաշխարհային շուկա կմատակարարի 1,8 մլն տոննա դիզելային վառելիք։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version