Քաղաքականություն

Ասատրյան. TRIPP-ի շուրջ զարգացումները կարող են սրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը 168TV-ի «Թրիգեր» հաղորդման ընթացքում անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և TRIPP նախագծի աշխարհաքաղաքական նշանակությանը։

Քննարկվել են Իրանի դիրքորոշումը, նախագծի հետ կապված հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան քաղաքների ուղղությամբ հնարավոր հրթիռային հարվածների մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին ու հակամարտության ընդլայնման ռիսկերին։

Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջուկային հակամարտության սպառնալիքը, հետագա էսկալացիայի հեռանկարները և մեծ պատերազմի հավանականությունը։

Խոսվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքների, ինչպես նաև համաշխարհային ու ամերիկյան շուկաներ ռուսական դիզվառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Ասատրյանը դիտարկել է նաև միջազգային իրավիճակի ընդհանուր սրացումը, Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն ու համաշխարհային ճգնաժամի զարգացման հեռանկարները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version