Հասարակություն
«Սասուն» հյուրանոցից մինչև խոտերի մեջ․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է բռնի սեռական գործողությունների կասկածանքով

Երևանում 30-ամյա Կ․ Ղ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել։ Դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ոստիկանությունը ստացել է հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում։
Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ոստիկանները պարզել են տուժածի գտնվելու վայրը և մեկնել նրա մոտ։ Կ․ Ղ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից Վրեժ անունով տղամարդն իրեն իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ, նրա պնդմամբ, իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։
Դրանից հետո նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, նույն գործողությունները կատարել է նախ ավտոմեքենայում, ապա՝ խոտերի մեջ։
Ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձը Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն է։ Նա հոկտեմբերի 5-ին ձերբակալվել է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ Վրեժ Գ․-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Աղբյուր՝ 168.am