Հասարակություն

Րաֆֆու փողոցում կնոջը գցել են գետնին և հափշտակել «Samsung A15»-ը․ կասկածյալը ձերբակալվել է

Սեպտեմբերի 28-ի գիշերը Երևանում ավազակության դեպք է տեղի ունեցել։ Ժամը 03։05-ի սահմաններում Րաֆֆու փողոցի 55 հասցեի մոտ անհայտ անձը հարձակվել է 48-ամյա Նաիրա Դ.-ի վրա, հրել, գցել գետնին և հարվածներ հասցնելով՝ հափշտակել նրա «Samsung A15» բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի։

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Երևանի քրեական ոստիկանության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը կատարել է Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչ Հովհաննես Ս.-ն։ Նա նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, հայտնաբերվել և ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

Ոստիկանությունում Հովհաննես Ս.-ն, ըստ աղբյուրի, խոստովանել է արարքը և ներկայացրել հափշտակված «Samsung» բջջային հեռախոսը։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version