Տնտեսություն
«Հիմնական հարվածը բաժին է հասել հայ արտադրողներին»․ Դմիտրի Վոստրիկով

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի շուկայում էական ազդեցություն չեն ունեցել, սակայն լուրջ խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ РИА Новости-ին այդ մասին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը՝ «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակում տված հարցազրույցում։
«Ռուսական շուկան այդ սահմանափակումները գործնականում չի զգացել՝ ո՛չ տեսականու, ո՛չ էլ գների առումով։ Հիմնական հարվածը, թերևս, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման գրեթե միակ շուկան էր»,- ասել է Վոստրիկովը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Այդ պատճառով սահմանափակումները ռուս սպառողների համար հիմնականում աննկատ են մնացել և չեն հանգեցրել գների կամ ապրանքատեսականու էական փոփոխության։
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից որոշ ապրանքատեսակների մատակարարումների սահմանափակումներ է սահմանել 2026 թվականի ամռանը։ Հունիսի 12-ից սահմանափակվել են կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը Հայաստանից և դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ մյուս երկրներ։ Հունիսի 26-ից սահմանափակումներ են կիրառվել հայկական ձկնամթերքի ամբողջ տեսականու, իսկ հուլիսի 27-ից՝ նաև կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։
Աղբյուր՝ yerevan.today