Տնտեսություն
Պուտին․ «Ռուսաստանը վստահորեն պահպանում է գյուղատնտեսական արտադրանքի առաջատար դիրքերը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկիրը շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը։ Նա նշել է, որ նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրը գործում է կայուն և անխափան։
Պուտինը այս մասին հայտարարել է գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողների օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։ Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ ընդգծելով նրանց եռանդն ու գործին նվիրվածությունը։
Աղբյուր՝ 168.am