Քաղաքականություն
«Զելենսկին հիստերիայի մեջ է և կշռադատված գործողությունների ընդունակ չէ». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր գնահատմամբ, հիստերիայի մեջ է և դժվար թե կարողանա կշռադատված գործողություններ կատարել։
«Եթե նա կշռադատված գործողությունների ընդունակ լիներ, հիմա խաղաղ բանակցությունների հակվածություն կցուցաբերեր»,- ասել է Պեսկովը «Вести»-ի հեղինակ Պավել Զարուբինին։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դրա փոխարեն Զելենսկին «իր բոլոր հովանավորներից» ավելի շատ գումար է պահանջում ՀՕՊ-ի և հեռահար սպառազինության համար, ինչպես նաև հասանելիություն Starlink-ին՝ Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am