Արտաքին աշխարհ
Զելենսկի. Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ Մոսկվայի պատասխան քայլի դեպքում

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հակամարտության լիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով։
Զելենսկին նաև հայտնել է, որ շարունակելու է բանակցությունները եվրոպական առաջնորդների հետ։ Նա նշել է, որ ամեն օր քննարկվում են ՀՕՊ լրացուցիչ համակարգերի մատակարարումները, այդ թվում՝ մարտական ինքնաթիռների համար նախատեսված զինամթերքի տրամադրումը։
Աղբյուր՝ aravot.am