Քաղաքականություն
«Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը». Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին նախընտրական քարոզարշավի իր տպավորությունները ներկայացնելիս հայտարարել է Արտաշատի համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ բնակիչները գիտակցում են երկրի առջև ծառացած անվտանգային ռիսկերը և մտահոգված են իրենց ընտանիքների ու երեխաների ապագայով։
Վարդանյանի գնահատմամբ՝ ՏԻՄ ընտրությունները ընդդիմադիր ուժերին հնարավորություն են տալիս համախմբվելու և տեղերում իրենց դիրքերն ամրապնդելու համար։
Աղբյուր՝ yerevan.today