Արտաքին աշխարհ

Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է 21, վիրավորվել՝ 865 ամերիկացի զինծառայող

Պենտագոնի թարմացված տվյալներով՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի, իսկ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել 865 զինծառայող։

Գերատեսչությունը վիճակագրության մեջ ներառել է սեպտեմբերին արտասահմանյան գործողությունների ժամանակ տեղի ունեցած երկու ոչ մարտական մահվան դեպք։ Զոհվածներից մեկը ցամաքային զորքերի, մյուսը՝ ռազմածովային ուժերի զինծառայող էր։

Հուլիսից Պենտագոնի վիճակագրական համակարգն այլևս առանձին չի հաշվառում Իրանի դեմ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» (Epic Fury) ռազմական գործողության կորուստները։ Նոր դեպքերը ներառվում են «արտասահմանյան գործողություններ» կատեգորիայում։

ԱՄՆ-ը Իրանի ուղղությամբ հարվածները սկսել է փետրվարի 28-ին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version