Հասարակություն

«Գազելի» վարորդը Նուբարաշենում բախվել է ծառին և մահացել

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Երևանում մահվան ելքով դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Արտաշ Ս.-ն Նուբարաշեն 9-րդ փողոցում վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչի հետևանքով «Գազել» մակնիշի բեռնատարը բախվել է ծառին։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկները արձանագրել են վարորդի մահը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version