Արտաքին աշխարհ

Էր Ռիադի օդանավակայանի հարվածից 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ է մահացել, ևս 309-ը՝ վիրավորվել։ BBC-ն, հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներին, հայտնում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգլադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հորդանանի, Պաղեստինի, Սուդանի և Եգիպտոսի մեկական քաղաքացիներ։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հարձակման համար մեղադրել են Եմենի հութիներին՝ այն որակելով ռազմական հանցագործություն և հայտարարելով, որ պատասխանելու են դրան։

Հութիները դեռևս չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version