Քաղաքականություն

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից, որի մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր։ Բայց եթե ռուսները համաձայնեն էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե նախագահ Թրամփը այդ մասին պայմանավորվել է Պուտինի հետ, խնդրում եմ տեղեկացրեք մեզ, թե երբ է հրադադարը սկսվելու։ Մենք պատրաստ ենք և կընդունենք դա», — Axios-ի լրագրող Բարաք Ռավիդիին տված մեկնաբանությունում ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը ուժի մեջ է մտնում անմիջապես՝ կոչ անելով կողմերին չխախտել պայմանավորվածությունը։ Զելենսկու խոսքերից, սակայն, հետևում է, որ Կիևը նախապես տեղեկացված չի եղել դրա մասին և սպասում է հրադադարի մեկնարկի հստակեցմանը։

Թրամփի հայտարարությունը հնչել էր նաև Ուկրաինայի ղեկավարության փոփոխության մասին նրա կոչերի ֆոնին։ ԱՄՆ նախագահը կասկածի տակ էր դրել Զելենսկու՝ պաշտոնում հետագա մնալը, ինչին Ուկրաինայի նախագահը պատասխանել էր, որ երկրի ղեկավարին պետք է ընտրեն Ուկրաինայի քաղաքացիները։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե ապահովվի երկարատև հրադադար։ ABC News-ին տված մեկնաբանությունում նա ԱՄՆ-ին կոչ էր արել հասնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, որն անհրաժեշտ է քվեարկություն կազմակերպելու համար։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version