Հասարակություն
«Nissan Tiida»-ն ընկել է Ողջի գետը, վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, այն հատուկ տեխնիկայով դուրս բերել գետից և մոտեցնել ավտոքարշակին։ Վարորդը հոսպիտալացվել է։
Աղբյուր՝ aravot.am