Արտաքին աշխարհ

«Խմբային բոյկոտը կարող է խախտել Շերմանի օրենքը». ԱՄՆ-ը ստուգում է 5 հեռուստաալիք

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգում է ABC, CBS, CNN, NBC և Fox News հեռուստաալիքների գործողությունները՝ պարզելու, թե արդյոք դրանք խախտել են հակամենաշնորհային օրենսդրությունը։ Խոսքը Սպիտակ տան հեռուստատեսային խմբի միջոցով նախագահ Դոնալդ Թրամփի միջոցառումները ժամանակավորապես լուսաբանելուց հեռուստաալիքների համատեղ հրաժարվելու մասին է։

«Առևտրային մրցակիցների խմբային բոյկոտները կարող են խախտել Շերմանի օրենքը։ Հակամենաշնորհային ստորաբաժանումը պարզում է՝ արդյոք այս լրատվական կազմակերպությունները խախտել են օրենսդրությունը»,— հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլի Քովինգթոնը։

Հեռուստաալիքները դադարեցրել էին խմբի աշխատանքը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Սպիտակ տունը CNN-ին, MS NOW-ին և Politico-ին զրկել էր մուտքի հնարավորությունից։ Այդ լրատվամիջոցները դիմել էին դատարան՝ պնդելով, որ վարչակազմն իրենց պատժել է խմբագրական քաղաքականության համար։

Սեպտեմբերի 24-ին դաշնային դատավոր Թիմոթի Քելլին կարգադրել էր անհապաղ վերականգնել նրանց հավատարմագրումը, որից հետո հեռուստատեսային խումբը վերսկսել էր բնականոն աշխատանքը։ Այդ խմբի միջոցով ամերիկյան խոշոր հեռուստաալիքները հերթով լուսաբանում են նախագահի գործունեությունը և տեսանյութերն ու ձայնագրությունները փոխանցում մյուս լրատվամիջոցներին։

Արդարադատության նախարարությունը այժմ պարզում է՝ արդյոք աշխատանքի համաձայնեցված դադարեցումը կարող էր համարվել մրցակիցների անօրինական կոլեկտիվ բոյկոտ։ Հայտարարության պահին հեռուստաալիքները հետաքննության վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ չէին ներկայացրել։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version