Հասարակություն

Սանահինում «Opel»-ը կողաշրջվել է․ տուժածներից մեկը մահացել է

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սանահին բնակավայրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Նախնական տվյալներով՝ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել հարակից ձորակը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք հոսպիտալացվել են, իսկ բժշկական կենտրոնում արձանագրվել է տուժածներից մեկի մահը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version