Քաղաքականություն

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ». Պեսկովը՝ Պուտինի ծննդյան հյուրերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, նշել է հարազատների, մտերիմների և ընկերների նեղ շրջանակում։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հրավիրվածների թվում էր նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։

Պեսկովի խոսքով՝ նույն օրը Պուտինը գրեթե տասը միջազգային հեռախոսազրույց է ունեցել, ինչի պատճառով մտերիմների շնորհավորանքներն ընդունել է միայն երեկոյան։ «Շատ քիչ մարդիկ, շատ քիչ»,— ասել է նա «Вести» տեղեկատվականին տված մեկնաբանությունում։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հաստատել է Շրյոդերի ներկայությունը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել էր Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլերի համատեղ լուսանկարը։ Նույն օրը Շրյոդերն այցելել էր Մոսկվայի մարզի Օդինցովոյում գտնվող «Գլոբուս» հիպերմարկետ և հանդիպել ընկերության ղեկավարության հետ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version