Հասարակություն
Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզի Սանահին բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել հարակից ձորակում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից մեկի մահն արձանագրվել է։
Աղբյուր՝ yerevan.today