«Ոչ մի երաշխիք չկա, որ Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել»․ նա դուրս է գրվել հիվանդանոցից – YerevanPress
Connect with us

Հասարակություն

«Ոչ մի երաշխիք չկա, որ Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել»․ նա դուրս է գրվել հիվանդանոցից

«Ոչ մի երաշխիք չկա, որ Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել»․ նա դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ մահապատժի ձախողված փորձը վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները՝ CBS News-ի փոխանցմամբ։

Փայքին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա ավելի քան 30 տարի է պահվում։ Փաստաբանների խոսքով՝ նա շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ իրենք հետևում են նրա վերականգնմանը։

«Քրիստան շնորհակալ է արտակարգ ծառայությունների աշխատակիցներին և բժշկական թիմին այս արտակարգ հանգամանքներում ցուցաբերած օգնության համար», — ասվում է պաշտպանների հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 30-ին Փայքի նկատմամբ մահապատիժը պետք է իրականացվեր մահաբեր ներարկմամբ։ Նրան ներարկել են դեղամիջոցի երկու դեղաչափ, սակայն նա չի մահացել։ Մահապատժի վայրում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ ընթացակարգի մեկնարկից մոտ մեկ ժամ անց լսվել է Փայքի բարձր խռմփոցը, ինչից հետո նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։

Փաստաբանները երեքշաբթի հայտնել էին, որ Փայքը գիտակցության է եկել և խոսել է։ Հաջորդ օրը նա օգնությամբ սկսել էր քայլել, իսկ հինգշաբթի արդեն կարողացել էր որոշակի աջակցությամբ քայլել։ Պաշտպանների տեղեկություններով՝ նրա ձեռքերի շարժունակությունն ու ուժը վերականգնվում էին, թոքերի վիճակը բարելավվել էր, և նա սկսել էր սովորական սնունդ ընդունել։

Մահապատժի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Փայքը ԱՄՆ-ում մահապատժի փորձը վերապրած միակ հայտնի դատապարտյալն է։ Նա նաև ԱՄՆ-ի մահապատժի կիրառման ժամանակակից պատմության միակ հայտնի անձն է, որը ողջ է մնացել մահաբեր դեղամիջոցների փաստացի ներարկումից հետո։

1995 թվականին Փայքը մեղավոր է ճանաչվել 19-ամյա համակուրսեցի Քոլին Սլեմմերի դաժան սպանության համար։ Դատական նյութերի համաձայն՝ հանցագործության պահին Փայքը 18 տարեկան էր, և նա իր ընկերոջ ու մեկ ծանոթի հետ Թենեսիի համալսարանի տարածքի անտառապատ հատվածում խոշտանգել ու սպանել էր Սլեմմերին։

Մահապատժի իրականացումը թույլատրվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր այն կասեցնելու փաստաբանների վերջին փորձը։ Փայքը պետք է դառնար Թենեսիում 1820 թվականից ի վեր մահապատժի ենթարկվող առաջին կինը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա նրա գործը։ Փաստաբանները հասել են դատարանի որոշմանը, որով Թենեսիի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտին պարտավորեցվել է պահպանել ձախողված մահապատժի հետ կապված փաստաթղթերն ու այլ ապացույցները։

Պաշտպանները կրկին նահանգապետ Բիլ Լիին կոչ են արել մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Նրանց կարծիքով՝ դա կբացառի մահապատժի նոր փորձի հնարավորությունը։ Փաստաբան Լյուկ Ինենը դատարանում հայտարարել է, որ նահանգի իշխանությունները ոչ մի երաշխիք չեն տվել, թե Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել։

Աղբյուր՝ 168.am

«Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել անցումը». Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն3 hours ago

«Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել անցումը». Տիգրան Աբրահամյան

«Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա»․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն3 hours ago

«Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա»․ Նիկոլ Փաշինյան

Մահացել է ազատամարտիկ և հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը
Քաղաքականություն3 hours ago

Մահացել է ազատամարտիկ և հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը

«Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի». Երեմ Սարգսյան
Հասարակություն3 hours ago

«Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի». Երեմ Սարգսյան

Լոռիում «Opel Zafira»-ն 30 մետր գլորվել է ձորը․ 6 տուժածից մեկը մահացել է
Հասարակություն3 hours ago

Լոռիում «Opel Zafira»-ն 30 մետր գլորվել է ձորը․ 6 տուժածից մեկը մահացել է

«Այդպես էլ չասացին՝ ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները». Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն3 hours ago

«Այդպես էլ չասացին՝ ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու հարցով
Քաղաքականություն3 hours ago

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու հարցով

«Երբ այս փուչիկը պայթի, հուսով եմ՝ մեզ կհիշեք». Հակոբ Բադալյան
Քաղաքականություն3 hours ago

«Երբ այս փուչիկը պայթի, հուսով եմ՝ մեզ կհիշեք». Հակոբ Բադալյան

«Թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է»․ Արմեն Այվազյան
Հասարակություն5 hours ago

«Թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է»․ Արմեն Այվազյան

«Ոչ մի երաշխիք չկա, որ Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել»․ նա դուրս է գրվել հիվանդանոցից
Հասարակություն6 hours ago

«Ոչ մի երաշխիք չկա, որ Փայքին կրկին չեն փորձի մահապատժի ենթարկել»․ նա դուրս է գրվել հիվանդանոցից