Արտաքին աշխարհ

Էստոնիան առաջարկում է ԵՄ մուտքն արգելել ռուսաստանցի նախկին զինծառայողներին

Եվրահանձնաժողովը նախատեսում է 2027 թվականի հունվարին ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների խստացման նոր առաջարկներ, հայտնում է Politico-ն։

Խստացմանը կողմ են Լեհաստանը, Շվեդիան և Էստոնիան։ Նրանց մտահոգությունները կապված են հիբրիդային սպառնալիքների հետ։

Էստոնիան առաջարկում է նաև արգելել Եվրամիության մուտքը ռուսաստանցի նախկին զինծառայողներին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ այդ սահմանափակումը կարող է վերաբերել շուրջ 650 հազար մարդու։

Առաջարկվում է սահմանափակումները կիրառել անհատական կարգով։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version