Քաղաքականություն
«Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման համար փող չե՞ն ծախսել»․ Խաչատրյան

Խաչատրյանը հարց է բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանը Հայաստանում ադրբեջանասերների, գործակալների և ազդեցության գործակալների ցանց ձևավորելու, ինչպես նաև պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու համար գումար չի ծախսել։
Նա նշել է, որ Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի օգտին լրտեսելու մասին տեղեկությունը ցնցել է Գերմանիան և Եվրոպան։ Խաչատրյանի խոսքով՝ «խավիարային դիվանագիտության» շրջանակում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և Եվրախորհրդարանի պատգամավորների։
Նրա պնդմամբ՝ ադրբեջանական «լվացքատան» միջոցով արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար ուղղվել է 2.9 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ լոբբիստական ընկերությունների միջոցով ծախսվել են նաև միլիոնավոր դոլարներ։
«Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում գործակալների և ազդեցության գործակալների հնարավոր ցանցի հարցին «չի կարելի մատների արանքով նայել», քանի որ դա, իր գնահատմամբ, երկրի լինել-չլինելու հարց է։
Աղբյուր՝ yerevan.today