Քաղաքականություն

«Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատմությունը պետք է ընկալել ոչ միայն որպես անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ամբողջություն, այլեւ որպես այն, ինչ պետք է ստեղծվի ապագայում։ Նրա խոսքով՝ մարդը չի կարող փոխել արդեն տեղի ունեցածը, սակայն կարող է պատմական փորձը կիրառել՝ հասկանալու համար, թե ինչ անել եւ ինչից խուսափել անցյալի սխալները չկրկնելու համար։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացին այսօր պատմություն է ստեղծում, որը նախկինում երբեք չի եղել, եւ այս իմաստով նա հանդես է գալիս ոչ թե որպես պատմության վերարտադրող, այլ հեղինակ։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում պետք է իրագործվի հարատեւ պետության ռազմավարությունը՝ «Ազատ եւ Երջանիկ Հայաստանի» տեսլականով։

Նա նաեւ ասել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կիսող մարդիկ, անկախ իրենց աշխատանքի վայրից եւ բնույթից, աշխատում են այդ տեսլականի իրագործման համար։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version