Քաղաքականություն

Մահացել է ազատամարտիկ և հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը

Մահացել է հայ ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից և հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանը «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից էր։

2006 թվականին նա ձերբակալվել և դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ 2008 թվականի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version