Հասարակություն
Լոռիում «Opel Zafira»-ն 30 մետր գլորվել է ձորը․ 6 տուժածից մեկը մահացել է

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Սանահինի խաչմերուկի մոտ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները։
Աղբյուր՝ 168.am