Քաղաքականություն
«Այդպես էլ չասացին՝ ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները». Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ իշխանությունները չեն հայտնել, թե որ ուղղությամբ է տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն պարզաբանել նաև, թե ովքեր և ինչպես են տապալել որոնողական աշխատանքները, ինչպես նաև՝ իրականացվո՞ւմ են արդյոք ծառայողական քննություններ կամ հարուցվե՞լ են քրեական գործեր՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Աբրահամյանը նշել է, որ այս հարցը չպետք է շփոթել ադրբեջանցու կողմից կատարված ենթադրյալ հանցագործության թեմայի հետ։
Նա նաև գրել է, որ անկախ այն հանգամանքից, որ Բաքվից ստացված տեղեկատվությունը վերաբերում էր հավանական անցմանը, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ նոր հանցագործությունների կանխումը ապահովելու համար։
Աղբյուր՝ aravot.am