Արտաքին աշխարհ
ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն Փհենյանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնել է News1 գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հրթիռների արձակումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 09:20-ին, Երևանի ժամանակով՝ 04:20-ին։ Դրանց թռիչքի հեռավորությունը կազմել է շուրջ 900 կմ։
Կորեայի Հանրապետության զինված ուժերը պահպանում են պատրաստվածության բարձր մակարդակը՝ հնարավոր նոր արձակումների դեպքում, և տեղեկություններ են փոխանակում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հետ։
Ավելի վաղ Սեուլը հայտնել էր չնույնականացված արկի արձակման մասին։ ԿԺԴՀ-ն նախորդ անգամ բալիստիկ հրթիռ էր արձակել հոկտեմբերի 3-ին՝ Վոնսանի շրջանից դեպի Ճապոնական ծով։
Աղբյուր՝ 168.am