Քաղաքականություն
«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել պատասխանատվությունից». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչներին «հարմար պահի, ծիծաղելի հիմնավորումներով» կալանավորելը դարձել է օրինաչափություն։ Նրա խոսքով՝ Արթուր Դանիելյանի կալանավորումը նույնպես տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։
Առաքելյանը աջակցություն է հայտնել Դանիելյանին՝ նշելով, որ վստահ է՝ նա կդիմանա նաև այս կալանավորմանը։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատմության մեջ կմնա որպես իշխանություն, որի օրոք իրավապահ և դատական համակարգերի անկախությունը լրջորեն կասկածի տակ է դրվել, իսկ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացներն ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացրել Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ։
«Իշխանությունները կարող են փորձել լռեցնել իրենց քննադատողներին, բայց չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից»,– գրել է նա Telegram-ում՝ հավելելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում, այնուամենայնիվ, հաստատվելու է։
Աղբյուր՝ aravot.am