Հասարակություն

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում․ հնարավոր է նաև ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, ինչպես նաև 15-17-ին, կանխատեսվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը և 14-ին տեղումներ չեն սպասվում։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, ինչպես նաև 15-17-ին, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան կլինի՝ 2-5 մ/վ արագությամբ։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version