Հասարակություն
Տիգրանաշենում «Mercedes»-ը ամբողջությամբ այրվել է․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի մասին ահազանգը ստացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Հրշեջ-փրկարարները մարել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Անուշ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի մեքենայում բռնկված հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Աղբյուր՝ 168.am