Արտաքին աշխարհ
«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին». Լավրովը՝ Զելենսկու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ռազմաճակատում հրադադար ստանալու համար անհրաժեշտ հիմքեր չի ստեղծել։ Այս մասին նա ասել է Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ հարցին։ Այդ հնարավորության մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թրամփի հայտարարության վերաբերյալ Զելենսկու ձևական զարմանքը միայն մեկ բան է արտացոլում․ նա շատ է ցանկանում օգտագործել հանրային դաշտում հայտնվող ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ գաղափար՝ ամեն կերպ առաջ մղելու ռազմաճակատում դադար ստանալու իր շահագրգռվածությունը։ Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին», — ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե իրեն երկու ամիս ժամանակ տրամադրվի ուժերը վերականգնելու համար։ Լավրովը պնդել է, որ այդ ժամանակահատվածում Եվրոպան Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինություն կտրամադրի՝ ռազմական գործողությունները շարունակելու նպատակով։
Աղբյուր՝ yerevan.today