Հասարակություն
Երկու օրում «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է երկու դրոն՝ 6 բջջային հեռախոսով

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք։ Տարածքի զննությունից հետո հայտնաբերվել է դրոնը, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս։
Նույն հիմնարկում նմանատիպ մեկ այլ դեպք արձանագրվել է երկու օր անց՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 06:35-ի սահմաններում։ Ծառայողները նկատել են մեկ այլ անօդաչու թռչող սարք, որի տեղազննության արդյունքում պարզվել է, որ դրոնին ամրացված են եղել 4 բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 1 լիցքավորման սարք։
Աղբյուր՝ 168.am