Քաղաքականություն

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Նա գրում է, որ դպրոցներում կանանց իսլամական հագուստի՝ հիջաբի արգելքը երկրում առաջացրել է զանգվածային դժգոհություն և բողոքի ցույցեր, որոնց անդրադարձել է նաև «Ալջազիրան»։

Ոսկանյանը նշել է, որ այդ զարգացումները վկայում են՝ Բաքվի իշխանություններն իրականում այնքան կայուն և անպարտելի չեն, որքան փորձում են ներկայացնել պետական քարոզչության միջոցով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա չի նշանակում թերագնահատել հակառակորդին, սակայն նույնքան սխալ է նրան գերագնահատելը։

Իրանագետի խոսքով՝ հիջաբի դեմ բողոքի ալիքը տեղի է ունենում մի երկրում, որի իշխանությունների ղեկավարը հակահայկական հռետորաբանության մեջ հաճախ փորձում է օգտագործել նաև իսլամական գործոնը։ Ոսկանյանը հիշեցրել է Բաքվի ղեկավարի վերջին հայտարարությունները, թե իբր հայկական կողմը ոչնչացնում և պղծում է մզկիթները։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version