Քաղաքականություն

Սոֆյա Հովսեփյանը իր էջում տեղադրում է իր իսկ խոսքերով՝ հողատուի գրածը՝ իր գաղափարական հոր մասին 4rd.am

Դեպի բարոյական հաղթանակներ

«Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։ Ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից։

Հավանական դաշնակիցը չի գա, և կստացվի ամեն անգամվա պես․ դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետև թշնամին Էջմիածին չմտավ: 

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով… 

Բայց դա արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:

Նախկին և ներկա իշխանություններին կարելի է դատել՝ իմանալ-չհասկանալու գործով: Վանո Սիրադեղյանի այս տողերի մասին ավելի քան 20 տարի իմացել են, կարդացել, բայց չեն հասկացել: Եվ հիմա էլ չեն հասկանում: 
Հիմա Վանոյի այս խոսքերը ակտիվ տարածում են համացանցում: Բանը հասել է նրան, որ նույնիսկ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է դա իր էջում տեղադրել: Այն Սոֆյա Հովսեփյանը, որն ընդամենը մեկ տարի առաջ հողատու և կենդանի արարած էր համարում բոլոր նրանց, ովքեր խոսում էին փոխզիջումների, խաղաղության մասին: Մինչդեռ չգիտի, որ Վանո Սիրադեղյանը սա գրել էր 2000-ականների սկզբներին՝ զգուշացնելով, թե Ռոբերտ Քոչարյանն ուր է տանում Հայաստանը: Իսկ հիմա Սոֆյա Հովսեփյանը իր էջում տեղադրում է իր իսկ խոսքերով՝ հողատուի գրածը՝ իր գաղափարական հոր մասին: Այ, սենց է լինում:

Ահա այսպես, պետությունը անհասկացող, դիլետանտ, շուստրի իշխանությունների ձեռքում 20 տարվա ընթացքում խաղալիքի վերածվեց: Ում ձեռքն ընկնում է, խաղում է: Հիմա Ադրբեջանի ձեռքն է ընկել: Մենք ընտրությունների ենք պատրաստվում, իսկ իրենք՝ պատերազմի: Մեր իշխանություններն ասում են՝ ապագա կա, իսկ թուրքերը իրար մեջ գրազ են գալիս, թե ով և որտեղ ավելի երկար սահմանը կանցնի ու կադաստրից տեղեկանք կներկայացնի, թե այդ տարածքը իրենցն է:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version