Արտաքին աշխարհ

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Այսօր ժամը 16: 00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի ​​սահմանը:

Խախտողները չեն եթարկվել «Կանգնիր» հրամանին և կրակ  են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:

Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:

Զինծառայողներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version