Կենտրոնի ողջ 40 տարիների գոյության ընթացքում առաջին անգամ այսպիսի ծավալով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել
Արդեն իսկ նշել ենք, որ 2020 թվականին և ընթացիկ տարվա առաջին ամիսներին Առողջապահության նախարարության աջակցությամբ հիմնանորոգվել են «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» քառահարկ գլխավոր մասնաշենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը, ինչպես նաև արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգը։
Կենտրոնի ողջ 40 տարիների գոյության ընթացքում առաջին անգամ այսպիսի ծավալով հիմնանորոգման աշխատանքների և ճաշակով կահավորման արդյունքում մեր բուժաշխատողների, այցելուների և պացիենտների համար ստեղծվել են լավագույն պայմանները։
Ավելորդ չի լինի նշել, որ, նախքան վերանորոգումը, կենտրոնում շենքային պայմանները խիստ անբարենպաստ էին թե՛ բուժաշխատողների աշխատանքի և թե՛ պացիենտների բուժման համար։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Առողջապահության նախարարության աջակցությամբ օրերս մեկնարկել են նաև կենտրոնի գլխավոր մասնաշենքի վերջին՝ 4-րդ հարկի հիմնանորոգման աշխատանքները։