Տեր-Պետրոսյանը բացելու է փակագծեր, որոնց տարիներով չի անդրադարձել: Իրավիճակն է ստիպում նրան: Այսինքն՝ ոսկոռին է հասել, թե իր, թե Հայաստանի
Կարլոս Ռաիսյանը ֆեյսբուքում գրել է․
ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ , որոշ փակագծեր անցյալից բացեց , մասնավորապես 98-ի հեղաշրջման մասով : Չգիտեմ , անձամբ ես չեմ հիշում , որ Տեր-Պետրոսյանը հրապարակավ(ոչ հրապարակավ էլ չեմ լսել) Վազգեն Սարգսյանի մասով բացասական երանգով խոսեր , բայց էսօր Տեր-Պետրոսյանը հենց Վազգեն Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց հեղաշրջման մեջ , որը կարծում եմ արդարացի գնահատական էր ու շատերի կողմից վաղուց պարզ , նաև հայտարարեց, որ հենց Վազգենն ու Քոչարյանը պատրաստ էին երկիրը գլորել քաղաքացիական պատերազմի մեջ , ինչը ևս շատ հնարավոր էր : Տեր-Պետրոսյանը կարծես վա-բանկ է գնում : Նա բացելու է փակագծեր , որոնց տարիներով չի անդրադարձել : Իրավիճակն է ստիպում նրան : Այսինքն ՝ ոսկոռին է հասել, թե իրա, թե Հայաստանի :
Նա իր ելույթում , հեղաշրջման գլխավոր դերակատարների ցանկում Սերժ Սարգսյանին չշեշտեց և բացի դրանից հայտարարեց, որ ներքին գործերում , ազգային անվտանգության ծառայությունում(որոնց ղեկավարը Սերժ Սարգսյանն էր) , նաև բանակում ու Երկրապահում կաին ուժեր որոնք պատրաստ էին կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին :
Ելույթում նա մի անգամ էլ անդրադարձավ Սերժ Սարգսյանին : Խոսելով վերջերս իր առաջարկի ՝ ընտրություններին երեք նախագահների դաշինքով մասնակցության մասին , Ռոբերտ Քոչարյանի կտրականապես մերժումից հետո , Տեր-Պետրոսյանը ասել է .« Ռոբերտ , ես Սերժի հետ կդաշնակցեմ, որ դու չընտրվես » : Հետագայում ինչպես հայտնի է Տեր-Պետրոսյանը իսկապես Սերժին առաջարկել է միասնաբար մասնակցել , բայց Սերժը մերժել է ու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմել : Բայց միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանը իր ելույթում Սերժ Սարգսյանի մասին խոսելիս զգացնել էր տալիս, որ կամուրջները այրված չեն և հետագայում , հետընտրական շրջանում վերադասավորումներից հետո հնարավոր է որոշակի անակնկալներ լինեն : Եվ հստակ արձանագրեց ՀԱԿ-ի իրական թիրախներին , որոնց մեջ Սերժն ու իր դաշինքը չկան :
Տեր-Պետրոսյանի թիրախներն են ՝ Նիկոլն ու Քոչարյանը : Նրա խոսքով մեզ հիմա աշխարհը կարեկցում է ու, իսկ նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում ՝ մեզ արժանացնելու են ծաղրուծանակի: Սա բնական է , սա Տեր-Պետրոսյանական մոտեցում է : Նա չի բաժանում սևի եւ սպիտակի , նա չի բաժանում իշխանության ու ընդդիմության , նա բաժանում է ՝ պետականի ու հակապետականի : Նա մտնում է էս ընտրապայքարի մեջ գործընթացների տրամաբանությունն ու ուղին փոխելու համար : Որովհետև մեծ հաշվով, թե իշխանության, թե ընդդիմության ներկայիս դիրքավորումը ձեռնտու է, թե իշխանությանը(վերարտադրվելու), թե ընդդիմությանը(քաղաքական դաշտում լեգիտիմացվելու) : Իսկ ամենավատը այն է, որ ներկայիս իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը , իսկ իրականում փոխշահավետ գործարքը ձեռնտու է նաև Ռուսաստանին և, որ ամենացավալին է թուրք-ադրբեջանական տանդեմին : Այսինքն ՝ Տեր-Պետրոսյանը նժարի մի կողմում դրել է Հայաստանի սպառնալիքները, մյուս կողմում ՝ սպառնալիքների դեմն առնողներին :
Իսկ թե ինչի՞ է կարևոր նրա մասնակցությունը, եթե նույնիսկ ինքը գիտի, որ հաղթելու տարբերակ չկա :
1. «Հաղթել» Հայաստանի քաղաքական ուժերը հասկանում են միմիայն իշխանության գալը : Տեր-Պետրոսյանի իմացած «հաղթելը» , դա Հայաստանի հաղթելն է , էս պարագայում Հայաստանի փրկությունը : Իսկ էն, որ նա ունի հաշվարկներ որոնք մեծ հավանականությամբ կմերկացնեն ու կփոշիացնեն գալիք կամ արդեն կայացած պայմանավորվածություններ դա արդեն, իսկ կնշմարի Հայաստանի վերակենդանացումը: Դա է իրական հաղթանակը :
2. Վերջին հաշվով , վատթարագույն դեպքում . « Որ ողջախոհության լույսը Հայաստանում չմարի » :
Մի քանի ամիս առաջ գրել էի, որ Տեր-Պետրոսյանը մտնելու է ակտիվ պայքարի մեջ , որովհետև նա ի սկզբանէ(հեղափոխության ձախողումից ու Արցախի հարցի տուրբուլենտային զոնա մտնելուց) ներխուժել էր քաղաքական դաշտ ու առաջացնում էր փոթորիկ : Կոպիտ ասած , անդունդ գլորվող Հայաստանի ոտքից բռնել է : Նա կհանի :
Պատմական ժամանակահատվածում ենք ապրում : Ողբերգական ժամանակներ ենք ապրում , միևնույն ժամանակ պետական հսկայի ժամանակակիցներ ենք : Ինչ էլ լինի , վստահ եմ , քանի նա կա Հայաստանի հակառակորդները մեկին տաս ավել պիտի մտածեն : Մեկին տաս ավելի զգույշ լինեն : Իսկ, եթե ինչ-որ մի հրաշքով մենք էլ տաս չէ , գոնե մի անգամ հասկանանք էդ մարդուն … Չնայած մի անգամ հասկացանք 88-ին : Վա՞տ էր : Եթե վատ էր , հարց չկա , չհասկանանք : Բայց վա՞տ էր :