Կիրակի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտ է ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նախ արձանագրեմ, որ 76-ամյա գործիչը, եթե ոչ ֆիզիկական, ապա քաղաքական առումով հաստատ «լավ մարզավիճակում» է: Այդ առումով դա նույն Տեր-Պետրոսյանն է, որի հետ շփվել եմ մոտ 30 տարի առաջ:
Քանի որ պարզ է, թե ինչպես են Տեր-Պետրոսյանի դեմ քարոզելու իշխանությունները եւ Քոչարյանի կողմնակիցները («բա որ քո վախտ…»), ասեմ, որ այդ «հիշեցումներում» կլինեն նաեւ ճիշտ արձանագրումներ: Ես էլ իմ դժգոհություններն ունեմ առաջին նախագահի գործունեությունից՝ հատկապես այն ժամանակահատվածից, երբ նա արմատական ընդդիմություն էր եւ տուրք էր տալիս իր կողմնակիցների ագրեսիվ, ղժղժան ոճին, հավատաքննչական անհանդուրժողականությանը, «ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսին: Մի խոսքով, խրախուսում էր նիկոլականությունը:
Բայց ինչ արել է, ինչ չի արել Տեր-Պետրոսյանը՝ այս պահին ինձ համար բացարձակապես էական չէ: Կարեւոր է, թե ինչ հնարավորություն է նա ստեղծում իր քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցությամբ:
Իմ պատկերացմամբ, մեր երկրում հիմնական ընտրազանգվածը բաժանված էր երկու մասի.
1/ ցածր կրթական ցենզով եւ/կամ ցածր ինտելեկտով, կյանքի մասին առասպելաբանական պատկերացումներով քաղաքացիներ, որոնց առանձնապես չեն հետաքրքրում կորուստները եւ պետականության գահավիժումը, իսկ միակ մտավախությունն այն է, որ «նախկինները չվերադառնան» (փաշինյանական ընտրազանգված):
2/ Ներկա իշխանությունից այս կամ այն պատճառով դժգոհ, նեղացած, վիրավորված, երբեմն նաեւ ստորացված մարդիկ, որոնք երազում են այն պահի մասին, երբ կգան իշխանության եւ կլուծեն «կապիտուլյանտի» եւ «դավաճանի» հարցերը (քոչարյանական ընտրազանգված):
Շարունակությունը կարդացեք Aravot.am կայքում։