Սպորտ

Ռուսաստանում ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը

Ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը, որը բնակվում էր ՌԴ Իշիմ քաղաքում: Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արտյոմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան՝ Տյումեն-Օմսկ ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։

Ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: 

Ամենաընթերցվածները

Exit mobile version