Սոցցանցեր

Ես տարիներ շարունակ չեմ ընդունել Տեր-Պետրոսյանի համակիրներին, իսկ հետո եղավ էն, ինչ եղավ, ու բոլորս սկսեցինք հիշել, թե ինչ էին ասում նրանք

Խորո Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․

Ես տարիներ շարունակ չեմ ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներին, մտքում ծաղրել և փնովել եմ նրանց, համարել եմ անուղեղ աղանդավորներ։ Չեմ ուզել լսել ցածր հնչող ոչ պոպուլյար տեսակետը, քանի որ ամբոխի տեքստերն ավելի ականջահաճո և վեհանձն էին թվում։ Իսկ հետո եղավ էն, ինչ եղավ, ու բոլորս սկսեցինք հիշել, թե ինչ էր ասում նա/նրանք ժամանակին։ Բայց արդեն ուշ էր։

Օրեր առաջ, երբ որ ես իմացա, որ նախագահը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, իմ` ամիսներ տևող խորը ապատիան մի քիչ փոխվեց, մի փոքր հույս արթնացավ իմ մեջ` խելահեղ հույս, քանի որ բոլորս գիտենք, որ մատնաքաշն ու մուրաբան մեր քաղաքականությունում ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան միտքը։

Կարծում եմ` շատերը համաձայն են էն մտքի հետ, որ Քոչարյանի կամ Փաշինյանի` իշխանության գալու դեպքում ոչ մի լավ բան, մեղմ ասած, մեզ չի սպասում։

Հիմա ես ձեզ չեմ խնդրում, որ սիրեք Տեր-Պետրոսյանին, պաշտեք, աստվածացնեք կամ ընտրեք նրան, ես խնդրում եմ ընդամենը ուսումնասիրել նրա քաղաքական կենսագրությունը, դիտել հարցազրույցները, կարդալ “Պատերազմ, թե խաղաղություն” հոդվածը և անել սեփական եզրահանգումները։

Եթե նայել և կարդացել եք, ապա վերանայեք և վերընթերցեք։

Ես խնդրում եմ ընդամենը սթափ մոտենալ. այս ընտրությունները կարող են ամենաբախտորոշը լինել բոլորիս համար, մենք այլևս ժամանակ չունենք։

Ամենաընթերցվածները

Exit mobile version