« -Իսկ Ռոբերտ Քոչարյանի աստեղային ժամը չի՞ անցել:
– Ո՛չ, նրա աստեղային պահը 1998-2008 թվականներն էին, որ օգտագործեց, երկրորդ աստեղային պահը ներկայիս խորհրդարանական ընտրություններն են, եթե չկարողանա հաջողության հասնել, այսինքն՝ վարչապետ դառնալ, կարող ենք ասել, որ նրա աստեղային ժամն էլ անցավ»:
Սա հատված էր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ Medialab.am կայքին տվածհարցազրույցից:
«ՉԻ». Հիմա նրանք, ովքեր հույս ունեն այս ընտրությունների ժամանակ փող աշխատել Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարցազրույցը չհայտնվի «խեռոսի» տեսադաշտում: Եթե հայտնվեց, հետաքրքրվելու է և ստիպված բացատրելու են՝ բացառիկ քաղտեխնոլոգ է, որի ոչ մի կանխատեսում չի իրականանում: Կարելի է ասել, որ ռեկորդակիր է տիրաժավորված կանխատեսումների չիրականացման մասով:
Ռոբերտ Քոչարյանը երբեք աստեղային ժամ չի ունեցել: Նա նման է շոու-բիզնեսի այն աստղերին, որոնց «ռասկրուտկայի» վրա միլիոններ են դրվում, բայց ովքեր երբեք իրական աստղեր չեն դառնում, նրանք երբեք չեն ունենում հիշվող հիթեր, չեն վայելում հանդիսատեսի իրական սերը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։